Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իրենք էլ են զարմանում իրենց լկտիության ու անպատժելիության վրա

Իրենք էլ են զարմանում իրենց լկտիության ու  անպատժելիության վրա
24.09.2025 | 16:06

Ավելի քան վստահ եմ, որ սրանք ոչ միայն իրենց հանցավոր գործողությունն են ծրագրում, այլ նաև՝ դրան հաջորդող գործողությունների սցենարը։ Վստահ եմ, որ իրենք վաղուց արդեն ունեն նշանակված մեղավորներ, որոնք շուտով պիտի «բացահայտվեն և պատժվեն», իսկ հավանական բողոքի ալիքն էլ արդեն ունի իր պոտենցիալ թիրախը, որի դեմ պետք է վերափոխել դրա զարգացումների ուղղությունը։ Բեմադրությունն էլ մի քանի անգամ փորձարկած կլինեն։

Օրը ցերեկով քաղաքի կենտրոնում մարդկանց վրա կրակած պաշտոնյա օլիգարխի եղբորը մի երկու ամսով ձևական կալանք տվեցին ու բաց թողեցին...

Սենց բաներն ի՞նչ է, որ չկազմակերպեն...

Մի ամբողջ Արցախ են հանձնել՝ առանց մի հատ օֆ անելու, քանի-քանի հազարի գլուխն են կերել...

Հլա որ մարսում են իրենց կերած բոլոր գլուխները ու էնքան արխային են, որ շարունակում են գլխակերության իրենց սատանայական խրախճանքը:

Ոչ վտանգ են զգում, ոչ էլ վախ ունեն: Լպիրշացել ու լկտիացել են այն աստիճանի, որ իրենք էլ են զարմանում իրենց լկտիության և անպատժելիության վրա:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 3994

Մեկնաբանություններ